Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ինչպես հասկանալ, որ քեզ ստում են
Կա ստի երկու ձև` լռելն ու խեղաթյուրելը: Լռելիս՝ թաքցնում են ճիշտ տեղեկատվությունը, իսկ խեղաթյուրելիս ոչ միայն թաքցնում են, այլ նաև դրա փոխարեն ներկայացնում են սխալ տեղեկատվություն:
Իսկ լռելու և խեղաթյուրելու համադրությունից ստեղծվում է խաբեությունը:
Լռելը ստի պասիվ ձևն է: Մեղքի զգացումը այստեղ ավելի քիչ է:
Սուտն ավելի հաճախ ուղեկցվում է երեք հույզերով`
Մատնվելու վախ
Մեղքի զգացում սեփական ստի համար
Հիացմունք, որը զգում է սուտասանը հաջողության դեպքում:
Վախը մատնվելու համար ավելի մեծ է հետևյալ դեպքերում`
Զոհը հեղինակավոր մարդ է
Զոհը սկսում է ինչ-որ բան կասկածել
Խաբեբան քիչ փորձ ունի
Կոնին շատ բարձր արժեքներ են դրված
Ստի բացահայտման դեպքում պատիժը շատ մեծ է
Զոհի սուտը օգտակար չէ
Խղճի խայթի և մեղքի զգացումը ավելի մեծ են օպորտուիստիկ խաբեության ժամանակ, երբ պայմանավորվել են, որ իրար չստեն, բայց ստում են: Բայց ոչ բոլորն են ունակ ապրել մեղքի զգացում: Խղճի խայթի և ամոթի զգացումի բացակայությունը դա պսիխոպատիայի նշաններից է, եթե այն տարածվում է կյանքի բոլոր էտապների վրա:
Խղճի խայթը մեծանում է, երբ
Սուտը շատ էգոիստիկ է, զոհը այդտեղ կորցնում է այնքան, որքան ձեռք է բերում սուտասողը
Սուտասանը երկար ժամանակ պրակտիկա չի ունեցել սուտ ասելու գործում
Սուտասանն ու զոհը ունեն միևնույն սոցիալական հետաքրքրությունները
Սուտասանը անձամբ ծանոթ է զոհին
Զոհին դժվար է մեղադրել բացասական որակների և ավելորդ վստահության մեջ
Զոհը պատճառ ունի կասկածել խաբեությունը
Սուտասանը չի ուզում խաբեբա լինել:
Խաբեությամբ հիացմունքը մեծանում է, երբ
Զոհը իրեն գռեհիկ է պահում և մտածում է, որ իրեն ոչ ոք չի կարող խաբել
Սուտը հանդես է գալիս որպես մարտահրավեր:
Կան ստի «մշակույթն» ու «գեղեցկությունը» գնահատող հանդիսատես կամ վարպետներ
Խաբեությունն ապացուցող երկու ձև կա`
Տեղեկատվության արտահոսք (երբ պատահաբար սուտասանը մատնում է իրեն)
Խաբեության մասին տեղեկատվության առկայությունը (սուտասանի վարքը մատնում է այն, որ նա սուտ է խոսում:)
Ամեն մարդ չի, որ կարող է պրոֆեսիոնալ սուտ ասել, դրա համար անհրաժեշտ որակներ են պետք: Հանկարծակի առանց պատրաստվելու սուտ ասելը կարող է խուճապ առաջացնել անձի մոտ:
Լինկոլն ասում էր. «Ես այնքան լավ հիշողություն չունեմ, որ ստեմ»: Ստելու համար լավ հիշողություն ունենալը կարևոր է, քանի որ մեկ-երկու օր հետո կարող ես լրիվ ուրիշ բան պատմել:
Սուտը մատնում է ամեն խոսքը կշռադատելը, խոսքի մեջ առկա դադարները, արտահայտվելիս նկատելի զգուշությունը և խոսքի ժամանակ քունքի և ունքերի լարվածությունը: Իսկ խոսելու ընթացքում հոնքերը վեր բարձրացնելը համարվում է անվստահության և սկեպտիցիզմի նշան դիմացինի հանդեպ: Հայացքը նույնպես վերլուծում են սուտ բացահայտող վարպետները, որպեսզի պարզեն, թե ինչ կոնկրետ հույզ է զգում տվյալ պահին սուտասանը: Քանի որ, եթե հայացքը իջնում է ներքև ուրեմն դիմացինը տխրություն է զգում, եթե կողք` զզվանք, իսկ ներքև և կողք`մեղքի և ամոթի զգացում: Շուրթերը սեղմելը համարվում է զայրույթի նշան:
Աչքերի վերլուծությունը ստի բացահայտման մեջ միշտ էլ առաջնային դեր է ունեցել, քանի որ աչքերը մարդու հոգու հայելին են:
Վեգետատիվ նյարդային համակարգի կողմից կառավարվող բիբերի ռեֆլեքսը չի վերահսկվում և աչքերի թարթումը նույնպես: Բայց լայնացած բիբերը կարող են նշան լինել հուզական ցանկացած այլ գրգռվածության: Դրա հետևում կարող է կանգնած լինի զայրույթը, զարմանքը կամ վախը: Արցունքները նունպես ԿՆՀ-ի ազդեցության հետևանք են:
ԿՆՀ–ի ազդեցությունը դեմքի վրա նաև բնորշում են դեմքի կարմարծությունը, սփրթնածությունը, ինչպես մնացած ԿՆՀ-ի ազդեցությունները, սրանք նույնպես քողարկելը շատ դժվար է: Բայց զայրույթի և մեղքի հետևանքով առաջացող կարմրածությունները տարբերվում են միմյանցից: Կա կարծիք, որ կարմրածությունը առաջ է գալիս դեմքի մաշկի պերիֆերիկ արյունատար անոթների լայնացման հետևանքով: Ասեմ նաև, որ զայրույթի և շփոթվածության կարմրածության գույները տարբերվում են ինչպես իրենց ազդեցության ժամանակահատվածով, այնպես էլ իրենց դիրքով ու տեղակայությամբ:
Հույզերի և ստի միջև առկա կապը ավելի խոր ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ կան երեք հիմնական նշաններ, որոնք կարող են հուշել ֆալշ հույզերի մասին`
Համաչափություն
Տևողություն
Համապատասխանություն
Մի շարք հետազոտություններ պարզեցին, որ դեմքի մի հատվածին հույզը արտահատվում է ավելի ուժեղ, քան մյուս: Քանի որ հուզական ռեակցիայի համար պատասխանատու է անձի աջ կիսագունդը, ապա դեմքի մի հատվածի վրա` ձախ հատվածի, հույզն ավելի վառ է արտահատվում, քանի որ աջ կիսագունդը կառավարում է դեմքի ձախ հատվածի մկանները, իսկ ձախ կիսագունդը` աջ հատվածի մկանները: Սակայն ասիմետրիան ապացուցելու դեպքում էլ հարկավոր են մանրակրկիտ ուսումնասիրություններ ու ոչ թե մեկ այլ մի քանի ապացուցող նշանների համադրություն:
Կեղծ հույզը տարբերակելու հաջորդ նշանը դա հույզի տևողությունն է` սկսած հույզի առաջացման սկզբից մինչև դրա լրիվ վերացումը: Համաձայն կատարված ուսումնասիրությունների ապացուցված է համարվում նաև այն փաստը, որ դեմքի արտահայտությունը, որ տևում է 10 վայրկյան, համարվում է միանշանակ, իսկ 5վայրկյանը ամենայն հավանականությամբ կեղծ: Հիմնականում հույզերը ավելի արագ են կորցնում իրենց ազդեցությունը, բացառությամբ մի քանի շատ խորը հուզական վիճակների` ուժեղ զայրույթ, էկստազ, դեպրեսիա:
Եթե հույզի արտահայտումը դեմքի վրա տևում է մի քանի վայրկյանից ավել, ապա այն արդեն ծաղրանք է:
Մյուս նշանը դա անհամտեղելիությունն է, օրինակ «Ես արդեն հոգնել եմ քո անտակտ վարքից» արտահայտությունը հնչում է, հետո նոր ի հայտ է գալիս զայրույթը, և դա կարող է լինել ոչ միայն խոսքի և միմիկայի միջև այլև, խոսքի և շարժումների միջև: Միմիկան կարող է առաջանալ խոսքից ավելի շուտ, բայց ոչ ուշ:
Մի փոքր էլ խոսենք ժպիտի կեղծ ու անկեղծ լինելու մասին, քանի որ ժպիտը դեմքի այն յուրահատուկ արտահայտություններից է, որը կառավարվում է մեկ մկանով, մինչդեռ մնացած բոլոր հույզերը կառավարվում են 3-5 մկանների միջոցով: Կեղծ ժպիտը նախ ավելի սիմետրիկ է և չի ուղեկցվում աչքերի շուրջ կնճիռների առաջացմամբ և արտահայտվում է դեմքի միայն ներքևի հատվածում, մինչդեռ դեմքի վերևի մասը արտահայտում է վախ, տխրություն, վիշտ:
Այսպիսով, մի բան վստահ կարող ենք ասել, որ բացահայտել դիմացինի սուտը նշանակում է ոչ թե հիմնվել միայն մեկ նշանի վրա, այլ հաշվի առնել այդ բոլոր նշանների համադրությունը, նոր գալ ինչ-որ եզրակացության, բայց նույնիսկ այդ դեպքում կարող ենք սխալվել մեր վերլուծությունների մեջ, քանի որ մարդիկ անհատականություն են, տարբեր են նաև նրանց անհատական հուզական ռեակցիաները, բայց եթե բացակայում են նույնիսկ ստի բոլոր նշանները, դա չի նշանակում, որ դիմացինը ճիշտ է խոսում, քանի որ կյանքում կան շատ բնածին սուտասաններ, դերասաններ, պսիխոպատներ և մարդիկ, ովքեր իրենք էլ հավատում են իրենց ստին:
Դիմացինի սուտը բացահայտելու և նրան սուտասան համարելու համար պետք է ճանաչես այդ անձնավորությանը և նրան բնորոշ անձնային հուզական ռեակցիաները:
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն